211652_close_icon
views-count1038 դիտում article-date 16:03 01-07-2015

Հայաստանի և Գերմանիայի ԱՌՆ ազգային պլատֆորմների միջև կնքվել է հուշագիր

Հունիսի 25-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում տեղի ունեցավ «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմներ. Պատրաստվածության և կանխարգելման կոնտեքստում համագործակցության և համակարգման հզորացում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Վերջինս կազմակերպվել էր Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Գերմանական ԱՌՆ կոմիտեի համատեղ ջանքերով: Ծրագիրն իրականացվել է Ղրղզստանի Հանրապետության` աղետների նվազեցման ազգային պլատֆորմի քարտուղարության հետ համատեղ: Ծրագրի հիմնական նպատակն էր հզորացնել ԱՌՆ ազգային պլատֆորմների, հատկապես` Ղրղզստանի ազգային պլատֆորմի կարողությունները, որը կնպաստի բնակչության և երկրի դիմակայունության հզորացմանը, ինչպես նաև աղետների ռիսկը նվազեցմանը: Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը նույնպես մասնակցել է միջոցառմանը և ներկայացրել «ԱՌՆ ազգային պլատֆորմ. Համագործակցությունը գործընկերների հետ» թեմայով զեկույց «Սենդայի շրջանակային փաթեթ. Գործընկերների և համագործակցության դերը կայուն զարգացման և մարդասիրական աջակցության համար» բանավեճ-քննարկման ժամանակ: Միջոցառման ժամանակ փոխհամագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Գերմանիայի ԱՌՆ ազգային պլատֆորմների միջև: [b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր