Փրկարարները բացել են փակ դռները
Հուլիսի 1-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հուլիսի 1-ին, ժամը 09.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]