Վաշինգտոնը և Հավանան պայմանավորվել են դեսպանատներ բացելու մասին
ԱՄՆ-ի և Կուբայի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում և Հավանայում դեսպանատներ բացելու մասին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, այսօր առավոտյան ամերիկյան կողմից այդ թեմայով հայտարարություններ կանեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերրին:
Հիշեցնենք, որ երկու երկրները 2014 թվականի դեկտեմբերին ցանկություն հայտնեցին վերականգնել երկկողմ դիվանագիտական հարաբերությունները և մինչ այսօր բանակցություններ են տարվում այդ ուղղությամբ: Իսկ մայիսի վերջին ԱՄՆ Կոնգրեսը 54 տարի անց հավանության արժանացրեց ԱՄՆ-ի «սև ցուցակից» Կուբան հանելու Օբամայի որոշումը: