Թունավորման ախտանիշներով քաղաքացիներ են հոսպիտալացվել
Հուլիսի 1-ին, ժամը 08.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.00-ի թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաք են տեղափոխել Վանաձոր քաղաքի Սասունցիների 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Ղ.-ին (ծնվ.1951թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
***
Հուլիսի 1-ին, ժամը 01.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Սասունցիների 2-րդ փողոցի թիվ տներից մեկի բնակիչներ Է. Կ.-ն (ծնվ.1954 թ.) և Մ. Ղ.-ն (ծնվ.1977 թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: