211652_close_icon
views-count1881 դիտում article-date 09:23 08-04-2015

Թունավորման ախտանիշներով քաղաքացիներ են հոսպիտալացվել

Ապրիլի 8-ին, ժամը 02.01-ին տեղեկատվություն է ստացվել, թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Անտառային փողոցի բնակիչ Ս. Մ.-ն (ծնվ. 1967 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: *** Ապրիլի 7-ին, ժամը 15.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Մեծարենց փողոցի տներից մեկի բնակիչ Հ. Մ.-ն (ծնվ. 1988 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: *** Ապրիլի 7-ին, ժամը 12.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Երևանի Ավանի 14-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչ Գ. Գ.-ն (ծնվ. 2013 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նմանատիպ նյութեր