Պաոլո Մալդինի. Մեսին արդեն գերազանցում է Մարադոնային
Իտալիայի հավաքականի և «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին համեմատել է համաշխարհային ֆուտբոլի ներկայիս աստղերին Դիեգո Մարադոնայի հետ:
«Մեսին, Նեյմարը և Սուարեսը ֆենոմենալ են, նրանց վիճակագրությունը ինքնին խոսուն փաստ է: «Բարսելոնան» արդեն մտել է պատմության մեջ, այդ թիմին ի վերուստ տրված է բազմաթիվ ռեկորդներ սահմանել:
Բայց Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Որքանով որ տեսնում եմ, սա, հավանաբար, արդեն գերազանցում է Մարադոնային, հաշվի առնելով վերջին տարիներին Լիոնելի բոլոր նվաճումները», ասել է Մալդինին: