211652_close_icon

Մեսին Մարադոնային շուտափույթ ապաքինում է մաղթել

views-count2336 դիտում article-date 19:00 04-11-2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին զորակցություն է հայտնել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային: Հիշեցնենք,որ հոկտեմբերի 30-ին իր 60-ամյակը նշելուց հետո Մարադոնայի ինքնազգացողությունը [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/04/1169674/]վատացել է[/url]: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել: Պարզվել է, որ նրա մոտ առկա է եղել ուղեղի արյունազեղում: «Դիեգո, աշխարհի բոլոր ուժերը քեզ: Ես և իմ ընտանիքը ցանկանում ենք, որ շուտափույթ ապաքինվես: Ջերմ գրկում եմ», գրել է Մեսին ի ինստագրամում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր