211652_close_icon
views-count3440 դիտում article-date 11:30 30-06-2015

Ես ձեզ կհոգնեցնեմ, կհոգնեցնեմ. անջատվեք, խաղաղվեք. այսպես դիմեց Վլադիմիր Գասպարյանը ցուցարարներին եւ առաջարկեց «մուտիլովշչիկներին» չտրվել

Ես ձեզ կհոգնացնեմ, կհոգնացնեմ: Այսօր Բաղրամյան պողոտա այցելելով՝ ցուցարարներին այսպես դիմեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետը, դիմելով ցուցարարներին, ասաց. «Այսքանդ եք մնացել, հա՞, որ դիմադրողականություն ունեք: Մնացածը հիասթափվեցին, գնացին, հա՞: Բա ո՞ւր է մեր «կենդանի շիտը», էլ չե՞ն վախենում ոստիկաններից, որ հեսա կկոտորվեն: Անջատվեք, խաղաղվեք: Մի յոթանասուն հոգի կլինեք: Մեր սերնդի ծերուկ ավազակները էստեղ չեն, հա՞, գալիս, խառնում ջահելներին, թողնում, գնում են: Կռիվ տեսած տղերքը խաղաղություն են սովորեցնում, ոչ թե ֆոլկլորի լեզվով ասած՝ մուտիլովկա անում: Աստված թող մեր արդարությամբ մեզ դատի, իսկ նրանց արդարությամբ թող ների ու գթա, քանզի մոլորյալ են ու չգիտեն, թե ինչ են անում»: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն ութերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը:

Նմանատիպ նյութեր