211652_close_icon

Կամչատկայում թմրամոլը ոստիկանին 12 կմ տարել է ավտոմեքենայի առաջնամասի վրա

views-count2283 դիտում article-date 22:12 30-06-2015
Կամչատկայի Տիլիչիկի գյուղում ոստիկանի հետ արտակարգ դեպք է պատահել: Նա ստուգման համար կանգնեցրել է «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Կասկածելով, որ 28-ամյա վարորդը հարբած է, ոստիկանը խնդրել է իջնել մեքենայից: Վարորդը, սակայն, փախուստի է դիմել՝ ցանկանալով վրաերթի ենթարկել ոստիկանին: Վերջինս կարողացել է ցատկել մեքենայի առաջնամասին եւ այդպես ընթացել է 12 կմ: Վարորդը կտրուկ շարժում է արել եւ ոստիկանին գցել մեքենայի առաջնամասից, ինչից հետո փախել է: Ավելի ուշ նրան ձերբակալել են: Պարզվել է՝ նա գտնվել է թմրանյութի ազդեցության ներքո: Հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր