211652_close_icon

Հնդկաստանում դիմորդի փաստաթղթերում շան լուսանկար է հայտնվել

views-count1238 դիտում article-date 20:12 30-06-2015
Հնդկաստանում մի դիմորդ հայտնաբերել է, որ իր փոխարեն քննություն պետք է հանձնի շունը: Հարավային Բենգալիա նահանգում18-ամյա Սումյանդիպ Մահոտոն փաստաթղթերը հանձնել է Industrial Training Institute: Առաջին քննությունից առաջ նա ստուգել է իր տվյալները եւ տեսել, որ սեփական լուսանկարի փոխարեն շան լուսանկար է: Մյուս տվյալներում սխալներ չեն եղել: Մահոտոն բողոք է ներկայացրել համալսարանի ադմինիստրացիային: Սակայն քաղաքային իշխանությունները կատարվածում մեղադրել են դիմորդին՝ ակնարկելով, որ 133 հազար դիմորդներից ոչ մեկ նման խնդրի հետ չի բախվել:

Նմանատիպ նյութեր