Ազատության հրապարակում գիշերը Բաղրամյան պողոտայից խաղաղ է անցնում
Ի տարբերություն Բաղրամյան պողոտայի` Ազատության հրապարակում գիշերը անհամետատ հանգիստ է անցնում:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները քննարկումներ են անցկացնում եւ զրույցի բռնվում հրապարակ այցելած քաղաքացիների հետ: Պահանջված ժամից հետո այնտեղ երգ երաժշտությունը ու պարը դադարեցվեց:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։