211652_close_icon
views-count2568 դիտում article-date 10:04 28-06-2015

Բաղրամյան պողոտայում 6-րդ գիշերը եւս խաղաղ անցավ, իսկ առավոտը սկսեց աղոթքով եւ մաքրությամբ

Բաղրամյան պողոտայում 6-րդ գիշերը եւս խաղաղ լուսացավ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գիշերը հիմնականում լուսացրեցին քննարկումներով, երգ ու պարով: Իսկ առովոտը սկսեցին աղոթքով, այնուհետեւ շտապեցին մաքրել տարածքը: Գիշերը մի քանի անգամ տարածքում շրջում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկնապետի տեղակալ Հունան Պողոսյանը եւ այլք: Նշենք, որ ցուցարարները առավոտյան եւս հայտարարեցին, որ իրենց պայքարը շարունակելու են: Նշենք, որ ցուցարարների շրջանում մեծ ոգեւորություն է առաջացրել հատկապես «Բիբին 51» սեւ գույնի պաստառը, որը հիմնականում փողոցում կախում են, երբ մարդ է մահանում: Իսկ գյումրեցիներն էլ մեկ այլ պաստառ են բերել, որի վրա գրված է «Կեղնի մի օր եկնքից աշեմ ու հասկնամ, թե ինչու է հոսանքը այսքան թանկ»: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեին գնալ -մնալու հարցը: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր