Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է նոր մրցաշրջանին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» իր թիմակիցների հետ միասին բուժզննում է անցել:
Բուժզննումից հետո «Բորուսիայի» ֆուտբոլիստները կսկսեն նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը:
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի 2015/2016 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին: Այդ օրը Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կընդունի Բունդեսլիգայի վերջին առաջնության բրոնզե մեդալակիր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում դորտմունդցիներին կղեկավարի Թոմաս Տուխելը: