938 դիտում
20:54 29-06-2015
Նախագահն ընդունել է «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հունիսի 29-30-ը Երևանում անցկացվող «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին:
Համաժողովը հրավիրվել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ ու աջակցությամբ և անցկացվում է Լոնդոնի hաղորդակցությունների միջազգային ինստիտուտի ու Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի կողմից: Մասնակցում են հեռահաղորդակցության ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, միջազգային կառույցների, ինչպես նաև Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, հեռուստատեսային և ռադիո ընկերությունների, կաբելային հեռարձակում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ Նախագահին ներկայացնելով համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը և նպատակները՝ հյուրերը նշել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստատեսության, ռադիոյի, ինտերնետ ծառայությունների արագ զարգացման պայմաններում ակնհայտ է դառնում միջազգային մակարդակով փորձի փոխանակման և համագործակցության անհրաժեշտությունը: Հաղորդակցության միջազգային ինստիտուտի նախագահ Ֆաբիո Կոլոսանտին գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ առաջին օրվա քննարկումների դրական տպավորություններ ունի, և սեմինարից մասնակիցների ակնկալիքներն արդարանում են: Նա հույս է հայտնել, որ մասնագիտական շրջանակների միջև նման օգտակար հանդիպումները կդառնան պարբերական:
Նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և Երևանում անցկացվող միջոցառումը՝ կարևորելով համաժողովի հիմքում դրված նպատակներն ու քննարկվող օրակարգային հարցերը, համաժողովի աշխատանքին մաղթել հաջողություններ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1372 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
988 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար