1670 դիտում
15:00 29-06-2015
ՀՀ քաղաքացիները շարունակում են սնունդ եւ ըմպելիքներ տանել Ազատության հրապարակի եւ Բաղրամյան պողոտայի ցուցարարների համար
Թե Ազատության հրապարակ և թե Բաղրամյան պողոտա ՀՀ քաղաքացիները շարունակում են ցուցարարների եւ տեղում հերթապահողների համար սնունդ եւ ըմպելիքներ տանել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, վաղ առավոտից մարդիկ այցելում են նշված վայրերը եւ ուտելիքներ տանում, ինչից թե հերթապահողները, թե անցորդները սիրով օգտվում են: Շոգին ինչ-որ չափով դիմանալու համար նույնիսկ պաղպաղակներ են տանում:
Այս պահին երկու տեղերում էլ հիմնականում զրույցներ են ընթանում հետագա մարտավարության վերաբերյալ, բայց դեռ ոչ մի հստակ որոշում չկա: Երաժշտություն նախկին օրերի նման չկա, որ բնակիչներին չխանգարեն:
Հիշեցնենք, որ հունիսի 28 «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից՝ երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու եւ իրենց պայքարը Ազատության հրապարակում շարունակելու համար:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
979 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1324 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1144 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան