211652_close_icon

Չնայած ոստիկանության արգելքներին՝ Ազատության հրապարակի ցուցարարները չեն նահանջելու եւ երթով Բաղրամյան պողոտա շարժվելու փորձեր են անելու

views-count2933 դիտում article-date 20:28 06-07-2015
Էլէկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, չնայած ոստիկանության արգելքներին, պատրաստվում են շարժվել դեպի Բաղրամյան պողոտա՝ նախագահականի մոտ՝ իրենց բողոքը արտահայտելու համար: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին ասացին նախաձեռնող խմբի անդամները: Նախնական պատրաստվում են ուրբաթ օրը երթով շարժվել: Նրանց խոսքով՝ իրենք կամ շարունակում են նույն ձեւով պայքարը, այսինքն՝ ոչ մի կազմակերպչական խումբ չի ձեւավորվում, կամ ձեւավորվում է հասարակական կազմակերպություն կամ քաղաքացիական կազմակերպություն: Նշեցին նաև, որ մեր եռագույնի նարնջագույնը գետնին է ընկած եւ միասնական պայքարով այն բարձրացնելու կոչ արեցին: Ընդգծեցին, որ նարնջագույն արտահայտությունը նարնջագույն հեղափոխության հետ կապ չունի: Ընտրել են նաեւ «Բաղրամյանը մերն է» կարգախոսը:

Նմանատիպ նյութեր