211652_close_icon

Օբաման գաղտնի նամակ է հղել Ալի Խամենեիին

views-count1499 դիտում article-date 15:54 29-06-2015
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրանական միջուկային ծրագրի հարցով նամակ է հղել Իրանի ղեկավար կազմին: Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մեհրդադ Բարփաշը: Իրանական FARS գործակալության փոխանցմամբ՝ պատգամավորը չի մանրամասնել նամակի բովանդակությունը: Բարփաշը միայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ավելի քան, Իրանը ունի միջուկային գործարքի կնքման անհրաժեշտությունը: Իսկ Bloomberg պարբերականը նշում է, որ նամակն հասցեագրված է եղել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիին:

Նմանատիպ նյութեր