Ցուցարարների հոսքը Բաղրամյան պողոտայից հասնում է Ֆրանսիական հրապարակ. մեծ թվով ոստիկաններ են բերվում պողոտա
Բաղրամյան պողոտայից մարդկանց հոսքը հասնում է Ֆրանսիական հրապարակ: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել:
Հավաքը անցնում է երգ ու պարի ուղեկցությամբ: Բաղրամյան պողոտայում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Քիչ առաջ մեծ թվով ոստիկաններ բերվեցին Բաղրամյան պողոտա: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ-մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը: