2329 դիտում
18:47 25-06-2015
Չնայած հորդառատ անձրեւին՝ ցուցարարների հոսքը Բաղրամյան պողոտա շարունակվում է. նրանք երգում են ու պարում
Երևանի Բաղրամյան պողոտայում արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, չնայած հորդառատ անձրեւին՝ պողոտան մարդաշատ է ու քաղաքացիների հոսքը գնալով շատանում է: Իսկ հավաքվածներն անձրեւի տակ շարունակում են վանկարկումները՝ «հաղթելու ենք», «միացե՛ք»:
Ցուցարարներին միանում է նաեւ մարզերի բնակչությունը: Տարբեր մարզերում եւս բողոքի ակցիաներ են իրականացվում: Քաղաքում նաեւ իրազեկման երթեր են անցկացվում: Քիչ առաջ նաեւ երաժշտություն միացվեց եւ քաղաքացիները իրենց բողոքի ակցիան շարունակում են անձրեւի եւ ազգային ազատագրական երգերի ուղեկցությամբ: Միաժամանակ երգում եւ պարում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում, թանկացման դեմ ընդվզող եւ հերթապահող ցուցարարներին են այցելում ծանոթ եւ անծանոթ քաղաքացիներ ու նրանց համար հյուրասիրություն կազմակերպում թե սենդվիչների, թե քաղցրավենիքի, թե ըմպելիքների տեսքով ու շնորհակալություն հայտնում անկոտրում պայքարի համար` չմոռանալով հյուրասիրել նաեւ ոստիկաններին:
Արդեն 2 օր է՝ պողոտայում հերթապահող ակտիվիստներին նաեւ հարազատներն են այցելում եւ ոչ թե համոզում տուն վերադառնալ, այլ է՛լ ավելի ոգեշնչում, որ պայքարը հաղթական ավարտի հասցնեն:
Ցուցարարները կարճ ժամանակով նաեւ ֆուտբոլ խաղացին: Անգամ Վալերի Օսիպյանին առաջարկեցին թիմ ստեղծել եւ միանալ իրենց, սակայն նա հրաժարվել էր` ասելով, որ երբ քաղաքի վիճակը հանդարտվի, սիրով կընդունեն առաջարկը: Ավելին` համոզմունք հայտնել, որ իրենք կհաղթեն:
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ակցիային հետեւելու համար վաղ առավոտյան պողոտա էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես փոխանցել էր SHAMSHYAN.com-ի թղթակիցը, ոստիկանապետը ասել էր, որ անձամբ է եկել իրավիճակին ծանոթանալու եւ, որ հանկարծ արտառոց բաներ չկատարվեն: Նա ողջունել էր կազմակերպվածությունը եւ ավելացրել. «Եղեք խաղաղության մեջ եւ ամեն ինչ նորմալ կլինի»: Ինչպես նաեւ խորհուրդ տվել, որ ցուցարարները իրենք իրենց միջից մաքրեն սխալները` ընդգծելով, որ ոստիկանության մեջ դա չկա ու չի լինելու:
Նշել էինք, որ, բարեբախտաբար, այս գիշեր եւս բողոքի ակցիան անցել է շատ հանգիստ եւ ավելի բազմամարդ: Իսկ լուսաբացին «Սանիտեկ» ընկերության հետ համատեղ` ցուցարարները մաքրել են տարածքը: Նշենք, որ արդեն երկրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
6241 դիտում
19:28 28-06-2015
Ցուցարարների հոսքը Բաղրամյան պողոտայից հասնում է Ֆրանսիական հրապարակ. մեծ թվով ոստիկաններ են բերվում պողոտա
Այս բաժնից
1003 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
811 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1012 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին