18640 դիտում
17:12 28-06-2015
«Կասկադյորական» վթար Երևանում. BMW-ն հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ. վարորդը «Վարդավառ» է հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ:
BMW մակնիշի 58 QN 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ 28-ամյա Հայկ Քոչարովը դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ 27-ամյա Տարոն Պողոսյանը և Երևան քաղաքի Նեկրասովի փողոցի բնակիչ 29-ամյա Ալբերտ Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին ջոկի աշխատակիցները` Վահագն Հոհաննիսյանի և Վրեժ Ջուլհակյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագորղը հայտնում է նաև, որ բախման հետևանքով վնասվել է ճանապարհի բաժանարար գոտում գտնվող ոռոգման ջրի փականը, ինչի հետևանքով ջուրը ողողել է ճանապարհը:
Գ. Շամշյանը տեղեկություններով BMW-ի վարորդ Հ. Քոչարովն ու ուղևոր Ա. Ազոյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայողներ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+