7768 դիտում
15:45 28-06-2015
Կոմիտաս պողոտայում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 38-ամյա Կարեն Գասպարյանի վարած Lexus մակնիշի 24 AQ 444 համարանիշի և Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 21-ամյա Հրայր Եղիազարյանի վարած Mercedes մակնիշի 81 NԼ 800 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Տարածքային կառավարամն և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մենքենաները:
Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+