911 դիտում
20:35 28-06-2015
Լոնդոնի Վեսթ-Էնդում 2016-ին կբեմադրվի թատերական ներկայացում Հարրի Փոթերի մասին
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Լոնդոնի Վեսթ-Էնդում 2016-ին կբեմադրվի թատերական ներկայացում Հարրի Փոթերի մասին: Այդ մասին թվիթերի իր էջում գրել է պատանի կախարդի մասին պատմող գրքաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը:
«Ես ուրախ եմ հայտնել, որ «Հարրի Փոթերը և անիծված երեխան» ("Harry Potter and the Cursed Child") անվանմամբ ներկայացումը կբեմադրվի հաջորդ տարի», - գրել է Ռոուլինգը:
Կին գրողի խոսքերով, նա հայտարարություն անելու համար այս օրն ընտրել է ոչ պատահականորեն: Ուղիղ 18 տարի առաջ տպագրվել է նրա առաջին գիրքը` «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»:
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
11:41 06-12-2014
Ջոան Ռոուլինգը Հարրի Փոթերի մասին 12 նոր պատմություն կհրապարակի
Այս բաժնից
3649 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում