211652_close_icon
views-count10183 դիտում article-date 21:25 27-06-2015

Մահացել է շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանը

Այսօր 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական շախմատի ականավոր ներկայացուցիչներից մեկը`«Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող, շախմատային մեկնաբան` Գագիկ Հովհաննիսյանը: Գագիկ Հովհաննիսյանը 1970-ից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1972-ից «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է։ 1972-ից Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբանն է: 1995-ից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամը: 1998-99 թթ. ճանաչվել է աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն։ 1996-ին ճանաչվել է «Շախմատային Օսկար»-ի, ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» և «Ոսկե նշանի» դափնեկիր: 1971-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, դոցենտ է: 2005-ին ստացել է Երևանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակ: 2007-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2010-ին արժանացել է ԵՊՀ-ի ոսկե մեդալի, Գրիբոյեդովի մեդալի: 2012-ին արժանացել է «ՀՀ վաստակավոր լրագրող» կոչմանը: 2012-ին դարձել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս: 2012-ին պարգևատրվել է Հայաստանի Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով: 51 շախմատային գրքերի հեղինակ է: [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը իր ցավակցությունն է հայտնում ճանաչված շախմատային գործչի հարազատներին:

Նմանատիպ նյութեր