Կիևում վաճառքի է հանվել բնակարան, որում որոշ ժամանակ ապրել է Միխայիլ Սահակաշվիլին
Կիևում վաճառքի է հանվել բնակարան, որում մի որոշ ժամանակ ապրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ իր ընտանիքի հետ։
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, խոսքը 5-սենյականոց բնակարանի մասին է, որը գնահատվել է 1.2 մլն դոլար։ Վարձակալել բնակարանը հնարավոր կլինի ամսական 6.500 դոլարով։
Նշվում է, որ թեև Սահակաշվիլին աշխատում է Օդեսայում, Կիևում հաճախ է լինում։