Բելգիայի բնակչությունը խոշոր քանակի ապօրինի հրաձգային զենք ունի
Բելգիայի բնակչությունը, որը կազմում է ավելի քան 11 միլիոն մարդ, ապօրինի պահում է մինչև 400 հազար միավոր հրաձգային զենք:
Ինչպես տեղեկացնում է «mir24.tv»-ն` հղում անելով «Le Soir» թերթին, այս մասին հայտնել է երկրի Հրաձգային զենքի շրջանառության վերահսկման ծառայությունը:
Նրա հաղորդմամբ՝ լեգալ շրջանառությունից դուրս է բերվել 100-400 հազար միավոր զենք, որը թաքցվել է մասնավոր անձանց կողմից: