3 շաբաթ առաջ ԱՄՆ Նյու Յորքի բանտից փախած երկու հանցագործներից մեկը սպանվել է ոստիկանների կողմից: Ռիչարդ Մեթը, որը դատապարտված էր սպանության համար, հայտնաբերվել է Մելոուն քաղաքի շրջակայքում՝ 50 կմ հեռու այն բանտից, որտեղից փախել է:
Հիշեցնենք, որ հանցագործներին հաջողվել էր փախուստի դիմել բանտի աշխատակցուհիներից մեկի օգնությամբ: Նա ձերբակալված է: