Մեքսիկայում «Էլ Չապո» (Թզուկ) մականունով խոշոր նարկոբարոնի փախուստը բանտից մեծ խուճապ է առաջացրել հատկապես կառավարության վերնախավում. Ներքին գործերի նախարար Օսորիո Չոնգը ընդհատել է Փարիզ պաշտոնական այցը և անձնական օդանավով վերադարձել Մեքսիկա՝ անձամբ ղեկավարելու նարկոբարոնին փնտրելու օպերացիան:
Նարկոբարոնը, որի իսկական անունը Խոակին Գուսման Լոերի է, փախել է հուլիսի 11-ին Մեխիկոյի հատուկ ռեժիմով Ալտիպլանո բանտից՝ կտրել-անցնելով 1.5 կիլոմետրանոց թունելը, որը միացված է եղել անմիջապես բաղնիքին: Այդ մասին ահազանգն ստանալով Մեքսիկայում խոշորամասշտաբ որոնողական աշխատանքներ են սկսվել, որոնք առայժմ արդյունք չեն տվել: