211652_close_icon
views-count81732 դիտում article-date 13:31 27-06-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մարդատար ավտոբուսի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել «24»-ին. կա 2 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դեպի Իջևանի ուղղությամբ մարդատար 556 QQ 56 համարանիշի ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազ 24» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքւմ «24»-ն ամբողջովին ճզմվել է և ավտոբուսի հետ հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով «24»-ի մեջ գտնվող Նարեկ Պետրոսյանն ու Հարութ Պետրոսյանը տեղում մահացել են: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի և օպերգծով տեղակալ Լևոն Առաքելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Սևանի ջրափրկարարական թիվ 20 ջոկատը: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ջրասուզակներն ու քաղաքացիները: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Այս պահին ՃՈ աշխատակիցները նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են, քանի որ տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի և Դավիթ Շահբազյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոբուսը հավանաբար տեղափոխելիս է եղել ուղևորների ու չի բացառվում, որ վարորդը «դանթել է» ղեկին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները հորեղբոր տղաներ էին և բնակվում էին Ծովագյուղում: Այսօր նրանցից մեկի ծննդյան օրն էր, իսկ մյուսի հոր մահվան տարելիցը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր