Ըստ Սորոկինայի՝ «ԼենԷներգոյում» կատարվածը կապ չունի հայաստանյան իրադարձությունների հետ. ՀԺ
«Երեկ մեր խմբագրությունը նամակ է ստացել պետերբուրգյան «Լենէներգո» ընկերության մամուլի ծառայության գլխավոր մասնագետ Ռիմա Սոռոկինայից։ Վերջինս անդրադարձել է մեր թերթի երեկվա համարում տեղ գտած հրապարակմանը («Հայկական ժամանակ». Լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել ոչ միայն հայաստանյան ՀԷՑ–ում, այլև «ԻՆՏԵՐ ՌՍՕ ԵԷՍ»–ի այլ ձեռնարկություններում)։ Նա պարզաբանում է ներկայացրել այն մասին, որ «Լենէներգոն» չի պատկանում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ին։
Մամլո ծառայության գլխավոր մասնագետը պարզաբանել է նաև, որ ընկերության գրասենյակում օպերատիվ խումբ է աշխատել՝ հենց իրենց ահազանգի համաձայն, սակայն գրասենյակը չի փակվել և շարունակում է աշխատել։ Ըստ Սորոկինայի՝ «ԼենԷներգոյում» կատարվածը կապ չունի Հայաստանյան իրադարձությունների հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։