Ցուցարարները բացեցին Ֆրանսիական հրապարակը
Ցուցարարները ազատեցին Ֆրանսիական հրապարակը եւ երթեւեկությունը Մաշտոցի պողոտայում վերականգնվեց:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, իրավիճակը, համեմատաբար, հանդարտ է, իսկ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ կանգնած հոգեւորակնները պարբերաբար աղոթում են եւ երգում:
Հիշեցենք, որ ավելի վաղ Հայաստանի ոստիկնապետ Վլադիմիր Գասպարյանը սթափվելու կոչ արեց ու պահանջեց ազատել Ֆրանսիական հրապարակը` երթեւեկությունը շարունակելու համար:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։