Ցուցարարները փակել են Ֆրանսիական հրապարակը. ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում
Էլեկտրաէներգիայի թանկացաման դեմ ընդվզող քաղաքացիները փակել են Ֆրանսիական հրապարակը եւ երթեկությունը կաթվածահար է եղել: Տեղում ոստիկանական ուժեր են կենտրոնացել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ ասաց, որ Ֆրանսիական հրապարակ նոր ոստիկանական ուժեր են գալու:
Արձագանքելով լրագրողների հարցին` ասաց, թե չի կարծում, որ ուժի կդիմեն, այլ կխնդրեն, կհորդորեն, որ ցուցարարները ճանապարհը բացեն, որ երթեւեկությունը վերականգնվի:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։