Կացարանով, ջրով, սննդով և բուժօգնությամբ կապահովվեն Սիրիայում տուժած մոտ 4 մլն փախստականներ
ԱՄՆ-ը հայտարարել է ևս 360 մլն դոլարի հատկացման մասին՝ ՄԱԿ-ի միջոցով Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Պետդեպի հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ ֆինանսավորումը կաջակցի ՄԱԿ-ի, ներառյալ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈւՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի, մարդասիրական հարցերի համակարգման վարչության և այլ միջազգային ու ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերին։ Դա կացարանով, ջրով, սննդով, բուժօգնությամբ և այլ անհրաժեշտ միջոցներով կապահովի Սիրիայում տուժած միլիոնավոր մարդկանց և տարածաշրջանում մոտ 4 մլն փախստականների: