9984 դիտում
11:58 26-06-2015
Կարծես թե դատական համակարգը քաղաքական կամք է գտել իր մեջ ինքնամաքրվելու
Այսօր Արդարադատության խորհուրդը պատրաստվում է քննարկել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը։
Նրա փաստաբանները մամուլով տեղեկություններ են տարածել, թե իբր Բարսեղյանի գործողությունների դեմ բողոքող քաղաքացիներ չկան, այնինչ դրանց թիվը բավականին շատ է կարծես թե: Ինքն էլ մի քանի անգամ մամուլով հայտարարել էր, թե իբր իր նկատմամբ կարգապահական վարույթ երբևէ չի եղել, այնինչ, ոչ մեկ անգամ է եղել: Վերջինը՝ 2013-ին:
Ավելին, դատալեքսում առկա տեղեկությունների համաձայն՝ 4 գործ կա նրա դեմ: Բարսեղյանը ներգրավված է որպես պատասխանող, հայցվորները տուժած քաղաքացիներ են կամ կազմակերպություններ: Այս փողասեր ու հրապարակային սուտ սիրող դատավորին երևի փող շատ է պետք, մեր տեղեկություններով՝ հատուկ սեր ունի կազինոների նկատմամբ:
Բայց ամենազավեշտալին, որ այս արդարադատության մարմնավորումը մեքենաների մեջ թաքնված է գնում աշխատավայր ու դուրս գալիս: Անհանգստանալու բան իսկապես ունի, քանի որ գրեթե ամեն օր դատարանի դիմաց հայհոյանքներով նրան են սպասում մի խում Բարսեղյանից տուժած քաղաքացիներ: Հավանաբար, այսօրվա Արդարադատության խորհրդի նիստը նաև այս հարցերն է քննարկելու:
Սպասենք՝ տեսնենք: Մի դրական բան կա այս ամենում: Կարծես թե դատական համակարգը քաղաքական կամք է գտել իր մեջ ինքնամաքրվելու: Տեսնենք՝ որքանով են նման ակնկալիքներն իրատեսական:
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
08:00 30-10-2024
Իշխանականները կարծես գտել են արդարադատության իրենց «սրտի» նախարարին. նա Փաշինյանի սիրած ոլորտից է. «Ժողովուրդ»
2015 դիտում
14:07 03-09-2019
Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել «Կամք» հասարակական նախաձեռնության անդամի դեմ
1266 դիտում
12:07 14-02-2020
Մեր գործող դատական համակարգը` ներառյալ ՍԴ-ն, ձեւավորվել է հին քաղաքական պայմաններում. Փաշինյան
Այս բաժնից
991 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
802 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1003 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին