964 դիտում
10:11 26-06-2015
«Ռոսգոսստրախ»-ը ՌԴ պատկան մարմինների որոշմամբ որոշակի ժամանակով զրկված է եղել ԱՊՊԱ գործարքներ իրականացնելու լիցենզիայից. «Ժողովուրդ»
«Պարզվում է՝ այս տարվա մայիսին ռուսական «Ռոսգոսստրախ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների որոշմամբ որոշակի ժամանակով զրկված է եղել ԱՊՊԱ գործարքներ իրականացնելու լիցենզիայից: Պատճառն այն է եղել, որ ընկերությունը լուրջ խախտումներ է թույլ տվել և ոչ պատշաճ ծառայություն է մատուցել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում գործում է այս ընկերության դուստր ընկերությունը՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի և ՀՀ օրենսդրության հիման վրա:
Առաջին հայացքից թվում է, թե ռուսական մայր ընկերության խախտումները պետք է, որ կապ չունենան Հայաստանում գործող դուստր ձեռնարկության հետ: Սակայն խախտումները հենց այնպես չեն եղել, այլ նպատակ են ունեցել ավելացնել ընկերության եկամուտները՝ ի վնաս հաճախորդների: Եթե մայր ընկերությունը նման գործելաոճ է կիրառում, ո՞րն է երաշխիքը, որ նրանց՝ Հայաստանում գործող դուստր ձեռնարկությունը նույն կերպ չի գործելու՝ խաբելով վարորդներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
997 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1054 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»