211652_close_icon
views-count588 դիտում article-date 09:13 26-06-2015

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած հրդեհները

Հունիսի 25-26-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում այրվել է 700 քմ, Նոր Արեշ 41-րդ փողոցի մոտակա սարում մոտ 3000 քմ խոտածածկույթ, ծառեր (15 հատ), Արշակունյաց պողոտայի թիվ 25/1 շենքի մոտակայքում` 300 քմ, Ալաշկերտ մարզադաշտի մոտակայքում` 800 քմ, Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում գտնվող պարսկական դպրոցի մոտակայքում` 200 քմ, Նորք Մարաշի 2-րդ փողոցում գտնվող գերեզմանատան մոտակայքում` 600 քմ, Արին-Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի մոտակայքում` 1000 քմ, Արարատյան փողոցում՝ զորամասի մոտակայքում` 1 հա, Աթոյան փողոցի թիվ 87 հասցեում գտնվող եկեղեցու մոտակայքում` 5000 քմ, Նուբարաշենի 11-րդ փողոցի վերջնամասում` 400 քմ, Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 41/1 տան մոտակայքում ` 1500 քմ խոտածածկույթ և 2 ծառ, Խաղաղ-Դոնի փողոցում գտնվող թիվ 178 դպրոցի բակում` 500 քմ, Էրեբունի օդանավակայանի մոտակայքում ` 2000 քմ, Նուբարաշենի 3-րդ փողոցի սկզբնամասում` 2000 քմ, Կիլիկիա գործարանի մոտակայքում` մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ ՎԱՅԲԼ ՍՊԸ-ի դիմաց` 4000 քմ խոտածածկ տարածք, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրիլա» խաղատան մոտակայքում` 3000 քմ խոտածածկույթ, Սիսիան–Իշխանասար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից` 700 քմ, Կոտայքի մարզի Երզնկա գյուղին հարակից` 2000 քմ, Աբովյան քաղաքի Սևանի փողոցում` 1000 քմ, Գետարգել գյուղի 2-րդ փողոցում՝ գերեզմանատան մոտակայքում` 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան 44 հասցեի մոտակայքում` 200 քմ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում` 500 քմ, Արարատի մարզի Խարբերդի ամառանոցների 13-րդ փողոցում` 800 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր