Ֆրանսիայում արմատական իսլամի տրամադրվածությամբ դեռահասների թիվն աճել է 121%-ով. Le Figaro
Ֆրանսիայում շուրջ 2 հազար անչափահասներ գտնվում են արմատական իսլամի գաղափարների ազդեցության ներքո, գրում է Le Figaro պարբերականը՝ վկայակոչելով սեփական ուսումնասիրությունները։
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, ընթացիկ տարվա հունվար ամսից նրանց թիվն ավելացել է 121%-ով՝ կազմելով 1954 մարդ։
Բացի այդ, պարզվել է, որ Ֆրանսիայի 689 քաղաքացիներից, ովքեր ներկա պահին Իրաքում և Սիրիայում ջիհադիստների շարքերում են կռվում, միայն 17-ը անչափահասներ են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները երկրի 15-ամյա մի պաըանու մեղադրանքներ էին առաջադրել ահաբեկչության գործով։