211652_close_icon
views-count1312 դիտում article-date 09:44 23-02-2015

Սունիների գերագույն շեյխը կոչ է արել վերանայել իսլամի հրամանակարգերը

Սունիների գերագույն շեյխ Ահմեդ ալ-Թայիբը, ով Կահիրեյի ալ-Ազխարի համալսարանի հոգևոր ակադեմիայի ղեկավարն է, կոչ է արել արմատապես վերանայել Իսլամի կրոնական ուսմունքը՝ մահմեդական երկրներում ծայրահեղականության դեմ պայքարելու համար: Մեքքայում ելույթ ունենալով ահաբեկչությանը նվիրված խորհրդաժողովին՝ Ահմեդ ալ-Թայիբն ասել է, որ սերունդների մոտ արմատացած Ղուրանի սխալ մեկնաբանումն ու Մուհամեդ մարգարեի կյանքի սխալ նկարագրությունը հանգեցրել են Իսլամի՝ անընդունելի և «ֆանատիկ» դրսևորման: Գերագույն շեյխը կոչ է արել նաև դպրոցներում և համալսարաններում քարոզել մահմեդականների միասնություն և քննադատել է ահաբեկչական խմբավորումները, որոնք տարածում են բարբարոսություն և դաժանություն:

Նմանատիպ նյութեր