ԱՄՆ-ն պայքարում է ոչ թե իսլամի, այլ ծայրահեղականության դեմ. Բ. Օբամա
Նախագահ Բարակ Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ն մարտնչում է, ոչ թե իսլամի, այլ ահաբեկչության դեմ, որն աղավաղում է այդ կրոնը:
Ելույթ ունենալով ծայրաղեկանության դեմ պայքարին նվիրված գագաթաժողովում, նա շեշտել է, որ կրոնը պատասախան չի տալիս այն հանցագործությունների համար, որ իրականացնում են նրա հետևորդները:
Ըստ ԱՄՆ-ի տվյալների, աշխարհի 100 երկրներից 20.000 արտասահմանյան զինյալներ են կռվում Սիրիայում և Իրաքում՝ «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերում: