Լատվիայում քրեական գործ է հարուցվել Ղրիմ զբոսաշրջիկներ ուղարկող ֆիրմաների դեմ
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Լատվիայում քրեական գործ է հարուցվել այն ֆիրմաների դեմ, որոնք զբոսաշրջային ուղևորություններ են առաջարկում Ղրիմ և Սևաստապոլ:
Հանրապետության անվտանգության ոստիկանությունը, հիմք ընդունելով Եվրամիության կողմից մտցված պատժամիջոցների խախտումները, խուզարկություններ է անցկացրել Ռիգայում գործող երկու տուրընկերություններում:


