795 դիտում
13:26 25-06-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են Ցեղասպանության 100- ամյակի հիշատակման միջոցառումները
Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների շրջանակում Հովհաննես Թումանյանի թանգարանում մայիսի 26-ից հունիսի 2-ը կազմակերպվել էր «Պատասխան 100 տարի անց» խորագրով կերպարվեստի ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8-18 տարեկան ստեղծագործող
դպրոցահասակ երեխաներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես նաև՝ աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը: Ցուցահանդեսին ներկայացվել են մրցույթի երկու փուլերի արդյունքում ընտրված 160 աշխատանքներ: Դրանցից 21-ի հեղինակներն արժանացել են վարչական շրջանի ղեկավարի խրախուսական նվերների և պատվոգրերի, ևս 3 աշխատանք հաղթող է ճանաչվել:
Առաջին երեք տեղերը զբաղեցրած երեխաները`Նելլի Մարգարյանը, Անժելա Բաբուջյանը և Անուշ Հովհաննիսյանը, արժանացել են նաև դրամական խրախուսանքի:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ևս մեկ ցուցահանդես՝ «Հայ գարուններ » խորագրով, Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Մասնակից աշակերտների աշխատանքների հիմքում գարունը որպես հավերժության խորհրդանիշ պատկերելն էր:
Ցուցահանդեսի ընթացքին, ի թիվս այլոց, հետևել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցներն ու մշակույթի կենտրոնի տնօրենը:
Մասնակից աշակերտները պարգևատրվել են Նոր Նորքի մշակույթի կենտրոնի պատվոգրերով և վկայագրերով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի պատվոգրի է արժանացել նաև մանկավարժ Մարիա Ամիրխանյանը` վարչական շրջանի մշակութային կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար:
Նմանատիպ նյութեր
1793 դիտում
14:01 23-03-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կրծողների դեմ պայքարի ամենամյա միջոցառումները շարունակվում են
7827 դիտում
10:24 24-04-2015
Ծիծեռնակաբերդում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման արարողությունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
821 դիտում
17:00 15-05-2015
Գերմանիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումները
Այս բաժնից
991 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
802 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1003 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին