Ծիծեռնակաբերդում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման արարողությունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Ծիծեռնակաբերդում սկսվել է Օսմանյան կայսրությունում իրականացված 1,5 մլն հայերի ցեղասպանության հիշատակի արարողությունը:
Ծիծեռնակաբերդ են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, օտարերկրյա բազմաթիվ դիվանագետներ:
Հիշեցնենք, որ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգներ:
Բացի նշված պետություններից, Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:
Ուղիղ հեռարձակումը՝ «Ազատություն» ռադիոկայանի