211652_close_icon
views-count35714 դիտում article-date 10:57 25-06-2015

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում. գիշերը արջը հարձակվել է գյուղի վրա. գյուղացիները խուճապահար են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Եղիպատրուշ գյուղի բնակիչ, 50-ամյա Արևշատ Հովհաննիսյանը գիշերը ժամը 04:30-ի սահմաններում նկատել է, որ գյուղում հայտնվել է արջ և ամբողջովին շուռ տվել ու վնասել իրեն պատկանող մեղվի փեթակները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Հովհաննիսյանի հարևաններն ասում էին. «Արևշատը 3 անչափահաս երեխաների հայր է, երեխաները միակողմանի ծնողազուրկ են: 2 տղային և աղջկան նա խնամում է 37 հազար դրամ ստացած նպաստով: 3-րդ կարգի հաշմանդամ է, մեղուները նրա ապրուստի միակ միջոցն էին: Փեթակները նրան տվել էր եղբայրը և հարևաններն էին օգնության ձեռք մեկնում նրան: Մի կերպ ծերը ծերին հասցնելով` օրվա հաց էր վաստակում»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա և ընտանիքի վիճակը սոցիալապես այնպիսի վատ պայմաններում է, որ երեխաները մեկ մահճակալի վրա են գիշերում: Տեղի ունեցածի մասին Ա. Հովհաննիսյանը դիմել է գյուղապետ Մարզպետ Գրիգորյանին, վերջինս էլ այդ մասին տեղեկությունը հայտնել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին: Անգամ այս պայմաններում Արևշատն ու նրա հարևանները խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն` արջի դեմն առնելու համար: Անցյալ տարի արջը գիշերով «ալցելել էր» գյուղի բնակիչներ Ասկանազ և Մարզպետ Հայրապետյանների հողամասեր և նույն ձևով վարվել նրանց այգու և փեթակների հետ: Գյուղացիները խնդրանքով դիմում են նաև իրենց գյուղի պատգամավոր «Տիգնան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին, որպեսզի պարոն Մարկոսյանը սատար կանգնի սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում ապրող Ա. Հովահաննիսյանի ընտանիքին: «Գիշերով երեխեքը դուրս են գալիս գյուղ` խաղալու` ահն արդեն սրտներումսա, չգիտես, մեկ էլ կարողա իմանաս, որ արջը հարձակվելա երեխեքի վրա, իսկ մենք ոչ մի միջոց ու հնարավորություն չունենք դրա դեմն առնելու»,- ասում էին գյուղացիները: Գյուղապետ Մ. Գրիգորյանը Ա. Հովհաննիսյանի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Արագածոտնի մարզպետը խոստացել է, որ որսորդներ կուղարկեն` արջի դեմն առնելու համար, սակայն գյուղացիները վստահ չեն, թե այդ հարցը գոնե մասամբ կլուծվի: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր