211652_close_icon
views-count1243 դիտում article-date 10:50 25-06-2015

Նախագահին վերապահված չէ անկախ կարգավորող մարմնի կողմից ընդունված իրավական ակտերը կասեցնելու լիազորություն. 168 Ժամ

«Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածով, որում հանրապետության նախագահին վերապահված չէ անկախ կարգավորող մարմնի կողմից ընդունված իրավական ակտերը կասեցնելու լիազորություն,- գրել է «168 ժամ» թերթը:- Այդպիսի իրավասությամբ Հայաստանի Հանրապետության նախագահն օժտված չէ»,- այս մասին «168 ժամ» թերթի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ նախագահն իրավասո՞ւ է կասեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Նորայր Նորիկյանի խոսքով՝ ընդունված որոշումը կարող է կասեցնել տվյալ հանձնաժողովը՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների համաձայն: Նշենք, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով, ընդ որում, հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն: Ըստ օրենքի՝ հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր