211652_close_icon
views-count900 դիտում article-date 20:29 24-06-2015

Դեսպան Ղազարյանը հանդիպել է ԼՀ փոխվարչապետի հետ

Հունիսի 24-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ ԼՀ փոխվարչապետ, ԼՀ էկոնոմիկայի նախարար Յանուշ Պիխոչինսկու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական տնտեսական համագործակցության խնդիրների լայն շրջանակ: Փոխվարչապետ Պիխոչինսկին նշեց, որ Լեհաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա կարծիք հայտնեց, որ, չնայած երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշխուժացման դրական տեմպերին, դրանք դեռևս հեռու են բավարար համարվելուց և չեն համապատասխանում առկա ներուժին՝ կարևորելով հատկապես զբոսաշրջության ոլորտը, քանի որ Հայաստանի հարուստ պատմական ժառանգությունը մեծ գրավչություն է պարունակում լեհ զբոսաշրջիկների համար: Որպես համագործակցության այլ կարևոր ուղղություններ նշվեց նաև տարբեր ոլորտներում համատեղ ձեռնարկությունների հիմնումը: Իր հերթին դեսպան Ղազարյանը առաջարկեց որպես համագործակցության կարևոր ուղղություն դիտարկել նաև տեղեկատվական տեխնոլոգիաները ոլորտը, որը ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեհաստանում զարգանում է բավականին արագ տեմպերով: ՀՀ դեսպանը փոխվարչապետի ուշադրությունը հրավիրեց այն կարևոր հանգամանքի վրա, որ 2015 թվականի հունվարի 2-ից Եվրասիական Տնտեսական Միության անդամակցությունը նոր հնարավորություններ է ընձեռնում լեհական ընկերությունների համար Հայաստանում ներդրումներ կատարելու առումով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր