Օսվենցիմից գողություն անելու կասկածանքով բրիտանացի 2 դեռահաս է ձերբակալվել
Լեհաստանում բրիտանացի 2 դեռահաս է ձերբակալվել` նախկին Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի տեղում կառուցված թանգարանից գողություն անելու կասկածանքով: Խոսքը ճամբարի կալանավորների իրերի մասին է: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են ածելիի և գդալի հատվածներ, կոճակներ ու 2 կտոր ապակի:
Եթե 17-ամյա պատանիների մեղքն ապացուցվի, նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: