Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով տուժել է 20 հազար մարդ
Հնդկաստանի կենտրոնական նահանգներում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը կաթվածահար է արել մի շարք քաղաքների և շրջանների բնականոն կյանքը: Միայն Օդիշա նահանգում ավերվել է շուրջ 500 տուն:
Ջրհեղեղից, ընդհանուր առմամբ, տուժել է 20 հազար մարդ: Իշխանությունները վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկվում է: