Չինաստանում ջրհեղեղի հետևանքով տուժել է 15 հազար մարդ
Չինաստանի Սիչուան նահանգում տեղատարափ անաձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժել է 15 հազար մարդ, գրանցվել են նաև անհետ կորածներ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
Ըստ տեղի ԶԼՄ֊ների տվյալների, Ուշան գավառում ավելի քան 11 գյուղ ջրի տակ է անցել։ Ապրիլի 15֊ից սկսված տեղատարափ անձրևները 40 բնակելի տարածք են ավերել, ոչնչացվել է 100 հեկտարից ավելի գյուղատնտեսական նշանակության հողեր։
Ջրեղեղից առաջացած վնասի չափը կազմել է մոտ 166 հազար դոլար։