Չինաստանում ջրհեղեղի հետևանքով տուժել է 57,5 հազար մարդ
Կենտրոնական Չինաստանի Հունան նահանգում ջրհեղեղի հետևանքով տուժել է շուրջ 57,5 հազար մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով տեղի ԱԻ ծառայությանը։
Ջրհեղեղ հետևանքով վնասել է 4,6 հազար հա դաշտերի բերքը։ Հուայհուա քաղաքում ջրհեղեղից խաթարվել են տրանսպորտի աշխատանքը և էլեկտրամատակարարումները, վնասվել՝ տներ և ջրամբարներ։
Հիդրոօդերևութաբանները նախազգուշացնում են, որ նահանգի հարավային շրջաններում տեղումները շարունակվելու են մինչև հինգշաբթի։