Քեյփթաունում ջրհեղեղի հետևանքով տուժել է 8 հազար մարդ
                        Քեյփթաունում ուժեղ ջրհեղեղի հետևանքով տուժել է քաղաքի ծայրամասային ետնախորշերի շուրջ 8 հազար բնակիչ։ Այս մասին հայտնում է BBC֊ն՝ հղում անելով Հարավաֆրիկյան Հանրապետության փրկարար ծառայությանը։
Տուժած շրջանների բնակիչներին մթերք, ներքնակներ և վերմակներ են հատկացվել։
Ջրհեղեղի պատճառը անձրևն ու փոթորկոտ քամիներն են, ինչպես նաև ծովի ուժեղ ալեկոծությունը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

