Մեծ Բրիտանիայի թագուհին 4-օրյա այցով Գերմանիայում է
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին երեկ 4-օրյա այցով ժամանել է Գերմանիա: Այսօր նա Բեռլինում կհանդիպի Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ, այնուհետև կանցլեր Անգելա Մերկելի ընկերակցությամբ կզբոսնի Շպրե գետի ափով:
Դիտորդներն ուշադրություն են դարձրել, որ թագուհու այցը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ Մեծ Բրիտանիան ըմբռնում և աջակցություն է ակնկալում Գերմանիայից` Եվրամիության բարեփոխումների հարցերի շուրջ: